
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յուրի ՋՈՐԿԱՅԵՖԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է հրամանագրում։




