Հասարակություն

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:

Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի»:

Կարդացեք նաև

Back to top button