

Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Հանրապետության նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, տնտեսության զարգացման, Հայրենիիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի եւ արվեստի բնագավառներում ձեռք բերած ակնառու նվաճումների համար մի խումբ անձանց պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով, շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի փորձի ամփոփել արածն ու չարածը՝ շնորհավորելով պարգեւատրվածներին նշել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած:
Շուրջ 32 տարի զինված ուժերում, ավելի քան՝ 26 տարվա ծառայությունը հայկական բանակում եւ ձեռքբերումների գնահատական: Արմեն Պողոսյանն այսօրվա պարգեւատրվածների թվում էր: 1992 թվականից է ծառայում հայկական բանակում: Խորհրդային բանակից է տեղափոխվել:

Նրա ղեկավարած զինվորական նվագախումբը մասնակցել է գրեթե բոլոր տոնակատարություններին, պետական արարողություններին ու ծիսակատարություններին:

Հպարտ եմ հայ լինելու եւ աշխարհում Հայաստանը ներկայացնելու համար՝ ասաց ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Այսօր նա Հայաստանի նախագահից ստացավ «Վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում: 28 տարեկանում նման բարձ կոչման արժանանալը Նարեկը համարում է առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն՝ իր ապագա գործունեության համար: Ստեղծագործում եմ թե՛ հայրենիքում, թե հայրենիքից հետո, բայց միշտ ներկայացնում եմ Հայաստանը: Ծանր է, բայց արդեն սովորել եմ՝ ասաց:

Գնահատված լինելը հաճելի պահ է յուրաքանչյուրի համար՝ բարձր պարգեւի արժանացած ՃՈ պետի Տեղակալ Արմեն Խաչատրյանը: Անկախության տարիներին ոստիկանության ձեռքբերումներին անդրադառնալով՝ նշեց, որ կառույցի կատարելագործումը շարունակական գործընթաց է.

Այսօր հերթական պարգեւատրումն ստացավ նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Աշխարհի տարբեր անկյուններից ստացած 21 մրցանակների թվում առանձնահատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահից ստացած պարգեւին:


Հռչակավոր խոհարար Ժերար Գիխարան «Երախտագիտության մեդալ» ստանալու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Պարգեւատրումը նրա բարեգործական գործունեության համար էր: Պարգեւը ստանալիս՝ իր կողմից փոխադարձ նվեր՝ փոքրիկ հուշամեդալ փոխանցեց Հայաստանի նախագահին:
Ամերիկահայ հայտնի դերասան Մարկո Խանն ասաց, որ մեծ անակնկալ էր իր համար Հայաստանի նախագահի պարգեւատրումը: Պարգեւն ստանալու համար առաջին անգամ է եկել հայրենիք ու սիրահարվել՝ կայացրել հաստատ մի որոշում:



