
Թուրք մտավորականները շատ լավ են հասկանում, թե ինչ կնճռոտ հարցեր կան Երևանի ու Անկարայի միջև, հասկանում են նաև, որ այսօր Թուրքիայում ավտորիտար ռեժիմ է: Թուրք մտավորականներն այսօր անկեղծ խոսել են հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մասին:

Հայաստան- Սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած թուրք մտավորականները վստահեցնում են. «Երևանում ենք՝ ի վկայություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր մեծ ցանկության»։
Գրող Ալի Բայրամօղլուն հարկ համարեց հիշեցնել ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հայ-թուրքական արձանագրությունների մասին հատվածը. «2008 թվականին սկսված մերձեցման գործընթացը , որն ուղեկցվում էր Հայոց ցեղասպանության մասին հիշողություններով՝ Թուրքիան ձախողեց: Մեր այստեղ գտնվելը խորհրդանշական է, ուզում ենք շարունակվի գործընթացը»:

Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆում Ուրազը ուրախ է, որ Հայաստանում է հատկապես անկախության օրը: Նա ևս փաստեց, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիայի նախագահը հայտարարել է սեպտեմբերի 28- ին Նյու-Յորքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին։





