
Համահայակական համաժողովին քաղաքական ուժերը նույնպես մասնակցում են: Թեև այդ մասնակցությունն ուժերից առնվազն մեկի մասով հակասական իրավիճակ է արձանագրել: Ելք դաշինքի ներկայացուցիչները համաժողովի մեկնարկին հայտարարել են , որ մասնակցության հրավեր հրավեր չեն ստացել: Սփյուռքի նախարարությունից շտապել են հերքել հայտարարությունը ՝ պնդելով, որ խորհրդարանական բոլոր ուժերին հրավեր ուղարկվել է: Հակասական հայտարարությունների հետքերով «Ռադիոլուրն» է գնացել:
Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ինտրիգը դարձավ «Ելք» ընդդիմադիր դաշինքի դրան չմասնակցելը: Խորհրդարանական խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը փաստն արձանագրել էր ֆեյսբուքյան գրառմամբ՝ հատուկ ընդգծելով, որ համահայկական համաժողով անցնում է «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով, մինչդեռ դրան չի մասնակցում ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքի որևէ ներկայացուցիչ: Մարուքյանը սա բացատրել էր տարբերվող կարծիքներից, այլընտրանքային մոտեցումներից իշխանությունների խուսափողական կեցվածքով:
Սփյուռքի նախարարությունը, սակայն, հերքում է «Ելք»-ի հայտարարությունը և նշում, որ հրավերներ ուղարկվել են խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Նույնը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ելք»-ի մեր գործընկերները գուցե սպասում էին, որ ամբողջ խմբակցությունով պետք է հրավիրվեին, բայց անգամ ամբողջ Հանրապետականը հրավեր չի ստացել: Հրավիրվել են հանձնաժաղովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները , այդ թվում՝ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»:
Հենց տեխնիկական խնդրով է իրավիճակի հակասականությունը բացատրում Ելք խմբակցության ներկայացուցիչը: Էդսմոն Մարուքյանը վստահեցնում է, որ Ելքին հրավերը փոխանցվել է միայն իրենց հայտարարությունից հետո:
«Հայատարարությունը տարածելուց հետո ասվելա՝ կներեք, հրավերն ուղարկվել է բայց տեղի չի հասել, հիմա հրավիրում ենք ելկե, ինչը բնականաբար մեզ համար անընդունելի է: Ոչ ֆորմատ կա, ոչ պլանավորված ելույթներ կան մեր տեսլականը ներկայացնելու»:
Ելքի ներկայացուցիչները նաև հիշեցնում են, որ իրենց նախընտրական ծրագրում Հայաստան- Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ սկզբունքային կետ են ներառել: Առաջարկել են Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատ ձևավորել՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Ինչու չեն փորձել երկրորդ հրավերից հետո գոնե հարցը քննարկման առարկա դարձնել համաժողովի հարթակներում:
«Բնականաբար ինչ ծրագրում գրված է, դա էլ մեր մոտեցումն է: մենք կփորձեն այլ հարթակներ գտնել այս հարցը քննարկելու համար»:
Ի դեպ, ծրագրում Դաշինքը, բացել է նաև փակագծերը: Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատն, ըստ Ելք-ի , պետք է կազմված լինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը, ինչպես նաև Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:
Արդյոք այս մոտեցումն ընդունել է իշխանությունը ներկայացնող ուժի՝ Հանրապետական կուսակցության համար:
Ի դեպ, Ելքի այս առաջարկն առիթ դարձավ, որ աչքի անցկացնենք մյուս ուժերի ծրագրերի Սփյուռքին վերաբերող հատվածները: «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Սփյուռքին հնարավորություն ընձեռել ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ կառավարությունում հատուկ ծրագրեր հաստատել:
ՀՅԴ –ն նույնպես ծրագրում խոսում է սփյուռքահայության լիարժեք ներգրավման մասին: Իսկ ՀՀԿ-ն ծրագրում գրել է, որ «պետք է անենք հնարավորից ավելին, որ մեր բոլոր հայրենակիցները միավորվեն Հայրենիքի շուրջ»:




