ԿարևորՔաղաքական

Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նախատեսված է Հայաստանի  ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Կարդացեք նաև

Back to top button