Հասարակություն

Ներգաղթ՝ կանխելով արտագաղթը


2040թ Հայաստանի բնակչությունը դարձնել 4 մլն. արդեն երկրորդ անգամ Հայաստանի նախագահն այս թիվն է հնչեցնում: Նա առաջնահերթն է համարում  Հայաստանում  բնական աճի տեմպերի ավելացումը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխումը:  Մեր երկրից, պաշտոնական տվյալներով, վերջին մի քանի տարիներին հեռացել է մոտ 240 հազար քաղաքացի: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը պատճառներն է հետազոտել: Փորձագետները կարծում են՝ մեր երկրից հեռացածները Հայաստան կվերադառնան, եթե մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ գրանցվի: Նման աճի մասին, սակայն, իշխանական ատյաններում լռում են:

 

Սյունիք, Տավուշ, Լոռի, թե Շիրակ. Հայաստանի բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են՝  առաջին սանդղակում  սոցիալական հարցերն են:  Այստեղ  անհամբեր սպասում են, թե ում  մոտ են մեկ անգամ ևս իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը  բարձրացնելու:

Տարեցտարի Հայաստանում սրվում են ժողովրդագրական խնդիրները՝ ասում է զրուցակիցս՝ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ու ահազանգում՝ կորուստներն անդառնալի կարող են լինել: Վիճակը սարսափելի է

«Բացի Երևանից, Հայաստանի բնակչությունը բոլոր մարզերում նվազում է ՝ ավելի արագ տեմպերով Շիրակում և Լոռիում»:

Բնակչության աճի նվազման տեմպերով Լոռիին ու Շիրակին հաջորդում են Տավուշը, Սյունիքը, Վայոց ձորը: Սա արդեն ահազանգ է՝  նաև անվտանգության տեսանկյունից:

«Կրիտիկական ենթակառուցվածք».  Հայաստանի ժողովրդագրական վիճակի բնորոշումն է՝ ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի: Փոխտնօրեն Սամվել Մանուկյանը պարզաբանում է՝ ժողովրդագրական վիճակի հետագա վատթարացումը կարող է կոլապսի բերել  ՀՀ պետականությունը, տնտեսությունն ու  ազգային անվտանգությունը:  Իսկ այն, որ Հայաստանից ավելի շատ գնում են, քան հետ գալիս, պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում.

«2010-2016թթ ամեն տարի Հայաստանից մեկնում է մոտ 42  հազար քաղաքացի»:

Հետազոտական տվյալները  փաստում են՝ Հայաստանից հեռանում են կամ աշխատատեղերի  բացակայության, կամ ցածր աշխատավարձի պատճառով: ԱՎԾ տվյալները համադրելով՝  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը նշում է՝ մեր երկրում բարձր  աշխատավարձ ստանում են չորս ոլորտներում՝ ֆինանսական, հեռահաղորդակցության, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում։ Միջին  իրական աշխատավարձը  300- 350 հազար դրամ է կազմում։

Մյուս ոլորտներում դրանք անհամեմատ ցածր են՝ միջինը 150 հազար դրամ: Նոր բացվող աշխատատեղերն էլ, որոնց մասին արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունն է բարձրաձայնում, պարզվում է ի վիճակի չեն կանխել արտագաղթը։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մանուկյանն է պարզաբանում, թե ինչու:

«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը  նկատում է՝ հիմնականում Հայաստանից հեռանում են բարձր որակավորում ունեցող մասնագետները:

Այն, որ Հայաստանում արտագաղթի պատկերը մտահոգիչ է, բարձրաձայնում են նաև իշխանությունները; Ավելին, Հայաստան- Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին առաջիկա տարիների անելիքներում խոստացավ՝  առաջնահերթ է լինելու Հայաստանում  բնական աճի տեմպերի ավելացումը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխումը: Նշեց, որ նպատակադրել են՝  2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչություն:

Ներգաղթ կազմակերպելու համար նախ պետք է արտագաղթը կանխել, զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը՝ ասում է «Նորավանք»  գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը:

Փորձագետը կարծում է  Հայաստանից հեռացածների մի մասը կվերադառնա, սակայն՝  տնտեսական 10 և ավելի տոկոս շարունակական՝ 5-7 տարի  աճ ունենալու  դեպքում:

Պաշտոնյաները խոստանում են մինչև յոթ տոկոս տնտեսական աճ, սակայն,  տնտեսագետ փորձագետները անգամ այս թվերին են  վերապահումով մոտենում: Երկնիշ տնտեսական աճի մասին պաշտոնյաներից  և ոչ մեկը  անգամ չի խոսում:

Կարդացեք նաև

Back to top button