
2017 թ. լրանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եռամեծար հայրապետներից Ս. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը: Այս նշանավոր հոբելյանի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հրատարակվում են գրքեր՝ նպատակ ունենալով վերարժևորել Ս. Հովհան Օձնեցու գործունեությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:




