Հասարակություն

Բագրատյանի հերթական գրառումը՝ նոր քննարկումների առիթ


Հրանտ Բագրատյանը Facebook կայքի իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով հայոց պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու դերը: Անդրադառնալով նախկին վարչապետի գրառմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը  նշել է, որ Հրանտ Բագրատյանն աղավաղում է փաստերը: «Ես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ և գտնում եմ, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր տեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ Առաքելական եկեղեցին է: Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո՝ մեր հայրենիքը: Հիմա, եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ մենք քրիստոնեությունն ընդունել ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, սա իր խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

 

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հասարակական բանավեճն է հրահրել Ֆեյսբուքում։ Նախորդ անգամ լեզվի մասին իր դիտարկումների ժամանակ նա արդեն խոստացել էր անդրադառնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերին հայոց կյանքում։ Բագրատյանը, ըստ էության, նշում է, որ հայոց եկեղեցին է պատասխանատու հայոց պետականության կործանման հարցում։ Այս անգամ եւս նա խնդիրը դիտարկել է տնտեսական տիրույթում։ Մասնավորապես՝ նշել է, որ դարեր շարունակ եկեղեցական հարկերը պարտադիր են եղել ու որոշակի հաշվարկներ է արել։ «Մեր հաշվարկներով հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, դրա համար այսօրվա գներով ծախսել են 80 մլրդ դոլար։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Բա դրանց պա՞հելը։ Տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և դրանց միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստանում ենք 1.12 տրլն դոլար թիվ»։

Բագրատյանը նման եզրակացության է եկել՝ նշելով, որ սրանով իսկ եկեղեցին շահագրգռված չի եղել միասնական պետություն ստեղծելու գործում։ Նաեւ նշում է, որ օտար նվաճողները «թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում հայոց եկեղեցի հարկեր գանձի։ Բագրատյանը նաեւ անդրադարձել է տարբեր երկրներում եկեղեցի- պետություն հարաբերությունների խնդրին, գրել, թե ինչպես Նապոլեոնն ու Պյոտր Առաջինը սանձեցին կղերականներին, սակայն իր գրառումից հետո չի նշել, թե դրանից ինչ է բխում կամ ինչպես է ինքը պատկերացնում հայոց եկեղեցու ապագան։ Դրա փոխարեն խոստանացել է շարունակել այս թեմայի շուրջ գրառումները՝ մասնավորապես եկեղեցու բարեփոխման, ժողովրդացման, դրա գործունեությունը օրենքներով կարգավորելու և թափանցիկություն ապահովելու մասին։ Գրառմանը վարկյաններ անց հետևեցին ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները:

Հոյակապ վերլուծություն է պարոն Բագրատյան։ Շնորհակալություն !

Քանի որ անչափ հետաքրքիր այս վերլուծականը գիտականության հավակնություն ունի, ուրեմն գիտությունը ՖԲ տարածք տեղափոխելիս պետք է ապահովել նվազագույն գիտական ապարատով՝ կարևորագույն սկզբնաղբյուրների հղումներով: Այլապես հնչում են չփաստարկված հայտարարություներ, որոնց արժանահավատությունը առնվազն կասկածելի է:

+++

Չխորանալով փաստերի ճշմատացիության մեջ ես մի բան կասեմ՝ ներկայիս եկեղեցին ոչ մի լուսավոր դեր չունի մեր պետականության համար։

+++

նման վերլուծությունն իրոք հավակնում է պատմագիտական լուս սփռել փաստերի, դեպքերի ու արգոմենտների վրա, սակայն առանց հղումների այն ավելորդ ու պարապ զրույցների տեղիք կտա:

+++

Թույլ էր շատ պարոն Բագրատյան։ Եկեղեցու արած հանցանքներին որոշ դեպքերում արդարացում չկա։ Սակայն Ձեր գրածը ուղղակի բառերի կույտ էր՝ զուրկ որևէ գիտական մտքից։ Ամբողջ տեքստում բացակայում էր մեծ թվով հղում։ Երևի ամենակարևորը չէր, սակայն օրինակ ինչպես և ով է գնահատել մոտ 80 մլրդ դոլարի եկեղեցաշինությունը?

+++

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոչ պրոֆեսիոնալ և անգրագիտություն է որակել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայ առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության կամավոր» մահը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն իհարկե Էդուարդ Շարմազանովի պես ծայրահեղ գնահատականներ չի տալիս Բագրատյանի գրառմանը։ Աստվածաբանը կարծում է, որ շատ ավելի խորը և ճշգրիտ ձևակերպումների կարիք կա, ուստի Բագրատյանի այս գրառումը ենթադրում է կարծիքների ուղղակի փոխանակում հարց ու պատասխանի ձեւաչափով:

Կարդացեք նաև

Back to top button