ԿարևորՍպորտ

Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ:

Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովին: Դիմակայության ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Արոնյանը հաղթեց 5:3 հաշվով:

1/8 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:

Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Կարդացեք նաև

Back to top button