
Փաստաբանների պալատի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները արդեն հայտնի են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով դրանք. 1002 ձայն՝ կողմ, 14 ձայն՝ անվավեր, 69 ձայն՝ դեմ: Նշենք, որ առաջադրված միակ թեկնածուն Արա Զոհրաբյանն էր։
«Շնորհակալ եմ մեր փաստաբաններին՝ վստահության (կողմ քվեարկելու), ինչպես նաև իրենց դիրքորոշումը հայտնելու (դեմ քվեարկելու) համար: Շնորհակալ եմ մեր լրագրողներին՝ օբյեկտիվ լուսաբանման համար»,-գրել է նա։
Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը ընտրողներից 1041-ը կողմ է, 25-ը՝ դեմ, 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, ևս երկուսը՝ սահմանված նմուշին չեն համապատասխանել։




