Հասարակություն

Վրաստանում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ 2 հայ, վիրավորվել ՀՀ 3 քաղաքացի

Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ երկու հայ («Մերսեդեսի» ուղևորներ), վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:

Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին:

Կարդացեք նաև

Back to top button