Հասարակություն

Խեցգետնի չափաքանակը նվազել է. վարչապետը հանձնարարական տվեց


Իրականացված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններում՝ հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները: Խնդրին այսօր անդրադարձավ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նշեց, որ ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ:

Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ «Երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես՝ անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button