Սպորտ

Միհրան Հարությունյանը տեղափոխվում է MMA

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը տեղափոխվում է MMA։ Այս մասին հայտնել է «Dominance MMA Management»-ի ներկայացուցիչ Ռիզվան Մագոմեդովը։«Միհրան Հարությունյանը տեղափոխվում է MMA։ Կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում։ Մենք համագործակցության համաձայնության ենք եկել և բոլոր ջանքերը կներդնենք՝ բարձր արդյունքների հասնելու համար»,- նշել է Մագոմեդովը։

Միհրան Հարությունյանը, պատասխանելով մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին, նշել է, որ ինքը չի հեռանում ըմբշամարտի Հայաստանի հավաքականից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին:

Կարդացեք նաև

Back to top button