Սպորտ

Աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լեւոն Արոնյանը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին ավարտվել է 1/64 եզրափակիչ փուլը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթողները հայտնի են դարձել թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս են մնացել հետագա պայքարից:

Հայ շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջել են արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է:

1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5):

Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին:

1/32-ի պարտիաները կանցկացվեն այսօր:

Կարդացեք նաև

Back to top button