
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Չարլին կարող է լինել ինչպես Չապլին, այնպես էլ ռոբոտ: Expper սթարթափի հեղինակները դպրոցականներին օգնում են բացել ծրագրավորման աշխարհի դռները: Չարլի ռոբոտը լավ ընկեր է ու սովորեցնող ուսուցիչ:
https://www.facebook.com/expper/videos/264566377354705/
Չարլին՝ Expper սթարթափի հեղինակների համար ամենևին էլ Չապլին չէ: Փոքրիկ ռոբոտը ծնվել է այս տարվա ապրիլին՝ երեք երիտասարդների կողմից:

Վիկտորիա Գրիգորյանը թիմի երեք անդամներից մեկն է, միակ աղջիկը: Կարեն Խաչիկյանի ու Հայկ Խորասանջյանի հետ միասին դարձել են Չարլիի «ծնողները»: Վիկտորիան ասում է մինչև ռոբոտի ծնունդը ձախողումներ շատ են եղել:

Հայկական Expper սթարթափը ինժեներիայի դպրոցական դասընթացների համար ստեղծած ռոբոտի հետ մեծ հույսեր է կապում: Թիմը մուտքային ազդանշանները մշակող պլատա է նախագծել, որոնք հատուկ հաղորդիչներով ռոբոտին են փոխանցվում։ Դրանից կախված՝ այն կատարում է անհրաժեշտ ուղղությամբ շարժվելու հրահանգները, ստացված տվյալները փոխանցում համակարգչին: Չարլի, որովհետև ամենաշատն է սազում այդ անունը՝ ասում է Կարեն Խաչիկյանը: Չարլին անձնավորված է, շուտով զգացմունքներ էլ կարտահայտի՝ վստահ է:

Չարլի ռոբոտը օգնում է բոլորին, հատկապես՝ դպրոցականները հեշտությամբ սովորում են ծրագրավորում: Ռոբոտին տեսնելու հնարավորություն ունեցել են միայն երևանցի աշակերտները: Վիկտորիան ասում է՝ երեխաներին հետաքրքրում է ոլորտը: Չարլիին իրոք սիրում են՝ ասում է Կարեն Խաչիկյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված երիտասարդների հետ մեծ հույսեր է կապում:

Expper սթարթափի հեղինակների աշխատանքային ժամն սկսվում է երեկոյան 6- ին։ Աշխատում են ամեն օր, անելիքները շատ են, երազանքները՝ նույնպես: Նպատակներին կհասնեն աստիճանաբար։ Այժմ՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության ցանկություն ունեն։





