ԿարևորՔաղաքական

Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Պաշտպանության փոխնախարար

Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին, այսօր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Փոխնախարարի հավաստմամբ՝ ՊՆ-ն չի հաստատել, որ Հայաստանը անպայման մասնակցելու է. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի զինված ուժերը երբեք պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է  այդ զորավարժություններին: Զինված ուժերի գործունեության մեջ միշտ էլ լինում են պլանավորումների վերանայումներ»:

Կարդացեք նաև

Back to top button