

Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյան վարժարանում այսօր առաջին դասն է անցկացրել Մոնթե Մելքոնյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը: Ինչպես է անցել արիության առաջին դասը՝ «Ռադիոլուրի» անդրադարձում:
«Այսօր պայծառ օր է, որովհետև մենք մի իրադարձության ենք ականատես լինում, որի մասին կարող էինք միայն երազել: Երանի մեզ, որ տեսանք մեր աչքերով, թե ինչպես Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը կարողանում է տեղափոխվել ամենահարմարավետ պայմաններում դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիրում: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումանական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով այս համալիրը չի զիջում որևէ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող: Եղեք այս ամեն ինչին համապատասխան, շարունակեք բարձրացնել Մոնթեի անունը, որովհետև այդ անունը ձեր ուսերին է: Մոնթե նշանակում է բարձրանալ վերև: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ ավելի մեծ հաղթանակների: Մեր կարգախոսն է ճանապարհ դեպի բարձունք»,- իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:




