Հասարակություն

Առաջին զանգ, հույզեր, սպասումներ. այսօր գիտելիքի և դպրության օրն է


Այսօր գիտելիքի և դպրության օրն է: Հայաստանում 2017-2018 ուսումնական տարվա առաջին օրն իր դռներն է բացել 1432 դպրոց: Թե ընդհանուր առմամբ այս ուսումնական տարում հայաստանյան դպրոցներում քանի աշակերտ կրթության կստանա, պարզ կլինի միայն սեպտեմբերի 5-ից հետո: Թե ինչ տրամադրությամբ են այսօր փոքրիկներն առաջին անգամ  մուտք գործել ուսումնական հաստատություններ:

 

Հանրապետության ավելի քան 1400 դպրոցներում շուրջ 40 000 առաջին դասարանցիների համար այսօր հնչեց առաջին զանգը: Դպրոցի բակում հավաքված աշակերտներին նոր ուսումնական տարվա և սեպտեմբերի մեկի առթիվ առաջին հերթին շնորհավորում են տնօրենները:

1000-ավոր փոքրիկներ այսօր առաջին անգամ մուտք են գործում դպրոց: Ժպիտներ, արցունքներ, ծաղիկներ. այս ամենն այսօր կարելի էր տեսնել յուրաքանչյուր դպրոցի բակում և այդ ամենն ավելի արտահայտված էր հատկապես առաջին դասարանցիների մոտ: Նրանք առաջին անգամ մուտք գործելով ուսումնական հաստատություն՝ դռների հետևում են թողնում իրենց խաղերն ու տիկնիկները: Դպրոցական նստարանի վրա նրանց արդեն սպասում են գրքերն ու տետրերը: Փոքրիկներից շատերն այնքան են հուզված, որ արցունքներն աչքերին անգամ մեկ րոպեով չեն ցանկանում հրաժեշտ տալ մայրիկին:

«Այնուամենայիվ՝ անգամ լացելով գիտակցում են, թե ուր են եկել և ինչու.»:

Երեխաների բարձր տրամադրության մասին վկայում են նաև ծնողները, ովքեր պակաս հուզված ու ոգևորված չեն:

Այսպիսով՝ բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ եւ գույնզգույն փուչիկներ…այս ամենը կարելի էր տեսնել այսօր բոլոր դպրոցներում:  Տոնական միջոցառումներին հաջորդեց դասերի մեկնարկն ազդարարող զանգը, որը շատերի համար առաջին անգամ հնչեց:

Կարդացեք նաև

Back to top button