Հասարակություն

Տրանսպորտի նախարարությունում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին  հայտնեցին ԱԻՆ-ից:

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ դեռ չեն հայտնաբերել ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի հեղինակին, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կարդացեք նաև

Back to top button