
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Շահագրգիռ մտքերի փոխանակում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։




