
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Ղրղզստանը 1991 թվականի օգոստոսի 31-ին հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից:




