
Հերթական հինգշաբթին կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիայով է ուղեկցվել: Այստեղ նորից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն էին հավաքվել: Այս անգամ նրանք բողոքի ակցիան ուղեկցվում էր նստացույցով:
Նաիրիտցիները հիշեցրել են, որ իրենք նախազգուշական նստացույց էին արել, բայց առայժմ կառավարության պատասխանը չկա հոլդինգի ղեկավարությանը:
Նրանց խոսքով՝ ներկայացվել են լրացուցիչ փաստաթղթեր, ինչը բավարարում է իրենց ամբողջ պահանջներին: Նրանք հայտնել են, որ իրենց հայտարարած անժամկետ նստացույցն ուժի մեջ է:







