
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Երեկվանից ամենաքննարկվող նյութը հանրությունում ու համացանցում, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն է, որն ավարտվեց Ոստիկանության կողմից 31 -ամյա երիտասարդի վնասազերծմամբ, ով պատանդառել էր 23 -ամա մի կնոջ: Այսօր քննարկումը թեժացել է բոլոր հարթակներում ու առանցքային հարցն է. իրավաչափ էր ոստիկանության կողմից դիպուկահարի կիրառումը: ՖԲ գրառումներից մինչև ՄԻՊ գրասենյակ. տեսակետները ճշտել է «Ռադիոլուր»-ը :
Երեկ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած աղմակահարույց միջադեպը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:
Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո, իրավապահ մարմինների որոշմամբ՝ դիպուկահարի միջամտությամբ 23-ամյա երիտասարդ աղջկան պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել էր եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Իրավապահների գործողությունը իրարամերժ կարծիքներ է առաջացրել համացանցում:
« Իհարկե շատ վատ աշխատեց…. ոստիկանության առաջնահերթ ֆունկցիան հանցագործություններ կանխարգելելն ա, ոչ թե մարդ գյուլլելը (կապ չունի վիժվածք ա,թե չէ…) ըսկի փողոցը նորմալ չկարացան փակեյին…հլա թող դրա փոխարեն մի կիսահանցագործ լիներ…տեսնեմ կխփեյին,թե չէ….» :
Վատ էր, որ էդ տղեն մահացավ, բայց այլ տարբերակ հաստատ չկար, որովհետև դա կարժենար աղջկա կյանքը: Մոտ երկու ժամ ոստիկանները տարբեր հնարքներով նրան փորձել են համոզել, խնդրել, կատաարել նրա բոլոր անիմաստ պահանջները ու այլ ելք չէր մնում, քան այն, ինչ եղավ…. խնդրանքս է գիտակից մոտենալ եղածին այլ ոչ թե «լավ մարդու» տպավորություն ստեղծելու պատրվակով գրել անիմաստ կոմենտներ:
«Մի հոգի հոգեբան ու 4 ոստիկան ու փաստաբան որ մտնեին ներս քաղաքացիական հագուստով, չէր լինի հանգիստ թևից բռնեին հանեին դուրս, ինչի միանգամից խփել, էն էլ գլխին? Ավելի վտանգավոր տեռորիստների հետ ութ — տաս ժամով բանակցում են, էս տղուն մի ժամում չեն համոզել ու խփել: Գուցե դոզայի տակ ա եղել, մի քիչ ժամանակ ձգվեր, խելքը գար գլուխը, կամ գազ թողնեին, երկուսին ել քնացնեին… չգիտեմ, բայց սենց մի քիչ լավ չի:
Ոչինչ, որ վնասազերծումը կարա մահով վերջանա 1 ժաաամ զգուշացնելուց հետո մանավանդ,ոնց չեմ սիրում որ ընկած կեղտ են ման գալիս կողից։ Հմի էդ գյադեն,որ էդ աղջկաան մոոռթեր էն վախտ էլ էլի ասելու էիք լավ չաշխատին,չմտածեք միլիցեքը աչքիս լույսն են ուղղակի, որ կողքից անպայման միիի բան մի կեղտ պտի գտնեք»։
Ցավալի է երիտասարդի պահով բայց ինչ որ պահ ամեն ինչ իր տեղը պետք է գտնի որ մյուսներին դաս, լինի ամեն ինչ չափ ունի»…
Այսպիսի հակասական կարծիքները հաշվի առնելով՝ փորձեցինք պարզել՝ իրավաչա՞փ էր արդյոք ոստիկանության գործողությունը:
Ոստիկանությունում հրաժարվեցին մեկնաբանությունից։ Սակայն նախօրեին նրանց կայքում տեղադրվել էր տեսագրություն:
Ճի՞շտ էր արդյո՞ք վնասազերծման այս տարբերակը: Փաստաբան Հայկ Ալումյանը ոստիկանների գործողոթյունները լրիվ իրավաչափ է համարում:
Երեկ էրեբունի ԲԿ է տեղափոխվել նաև պատանդառուն: Աղջկա առողջայան վիճակի մասին պարզաբանումներ «Ռադիոլուր»-ին տվեց ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու մեղադրանքով:




