
ԱՄՆ-ի տարածքում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Տեխասի իշխանություններին։ Տեղի պաշտոնյաները կարծում են, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ տեղումները, ափերից գետերի դուրս գալն ու հեղեղումները շարունակվում են։ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեն Դյուկի հաղորդմամբ՝ «Հարվիի» բերած տեղատարափ անձրևները կարող են դադարել առաջիկա 24-48 ժամում։




