

Կար արդյո՞ք օպտիմալացման անհրաժեշտություն: «Ռադիոլուրը» զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: «Կարծում եմ այո, անհրաժեշտություն կար, որովհետեւ իսկապես անիմաստ է քաղաքաներում պահել դպրոցներ, որտեղ կա 100-ից պակաս աշակերտ: Փոքրաթիվ դպրոցները մեծ թերություն ունեն, որովհետեւ դասարաններն ունենում են 5-6 աշակերտ, եւ դա չի ապահովում երեխայի համար սոցիալական միջավայրը, շփման հարստությունը, տեսակետների տարբերությունը»,- ասել է Սերոբ Խաչատրյանն ու հավելել.
«Շատ փոքր դպրոցներ պահելը անիմաստ է ե’ւ ֆինանսական տեսանկյունից, ե’ւ ուսումնական: Շատ լավ կլինի, որ 20-25 երեխա սովորի դպրոցում, որ շփման հնարավորությունը լինի»:
Ռադիոլուրի հիմնական թողարկումից հատված




