Հասարակություն

Հրաչ Թադևոսյան. Պետք է պետական մակարդակով այդ նյութը լիկվիդացնել, Կառավարությունը տեղյակ է


«Ռադիոլուրը» զրուցել է «Նարիտի»  գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ:

Տարիներ շարունակ «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով գործարանի «Դյուրավառ հեղուկ նյութերի պահեստ» անվանմամբ հրդեհված պահեստարանում գտնվող էթինոլ լաքի տարաները պետական միջոցներով կամ այրել, կամ թաղել՝ կոնսերվացնել։

«Առաջ գնում էին այդ նյութը, հիմա չեն գնում: Պետք է պետական մակարդակով այդ նյութը լիկվիդացնել, Կառավարությունն այդ մասին գիտի»:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե հետագա հրդեհներից ապահովագրված չե՞նք, Հրաչ Թադեւոսյանը դրական պատասխան տվեց:

«Այո, այդ պատճառով էլ Նաիրիտում շատ մարդկանց պահում են, անվտանգությունը ապահովելու համար»:

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումից հատված

Կարդացեք նաև

Back to top button