Հասարակություն

«Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ

«Սևան»ազգային պարկ»ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով այրվել է 150մ2 չոր խոտածածկ տարածք: Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն  էական  վնաս  չի կրել:

ԲՆ ահասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օգոստոսի 28-ի  ժամը 11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվել է մոտ 100 մ2 խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող  և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի 30 աշխատակից:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին:

Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի  «Խուստուփ» արգելավայրում   ծխի օջախներ չկան:

Նախարարությունից հիշեցնում են, որ  համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումնե

Կարդացեք նաև

Back to top button