Հասարակություն

Հայաստանցի նախագծողները կարող են մասնակցել «NOPRIZ» -2017 մրցույթին

«NOPRIZ»՝ (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթի պատասխանատուները ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով հայաստանյան նախագծային և շինարարական հաստատություններին առաջարկում են մասնակցել ՌԴ-ում ժողովրդականություն վայելող այդ մրցույթին:

Կոմիտեից մանրամասնում են, որ մրցույթին հրավիրված են և մասնակցելու են ոլորտային բուհերի, նախագծահետազոտական և շինարարական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության և լայն հասարակայնության ներկայացուցիչները:

Մասնակիցների կողմից մրցույթին ներկայացվող նախագծերը /հայեցակարգեր/ պետք է  ստեղծված լինեն նախորդ 5 տարիների ընթացքում:

Համաձայն կազմակերպիչների՝ հատկապես ողջունելի են այն նախագծերը, որոնց ստեղծմանը մասնակցել են և ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները, ոլորտային բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:

Շուրջ 16 անվանակարգային մրցանակներ շնորհող «NOPRIZ» մրցույթին մասնակցությունն անվճար է: 2017 թ. լավագույն նախագծի համար «NOPRIZ»-մասնագիտական մրցույթում հաղթածներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Մոսկվայում:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ մինչև 2017 թ. նոյեմբերի 2-ը ներառյալ:

Կարդացեք նաև

Back to top button