Հասարակություն

Գարեգին Բ-ն ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը սեպտեմբերին կհանդիպեն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ հանդիպումների քննարկման օրակարգը նախորդ նման հանդիպումներից չի տարբերվելու:

«Օրակարգը մեկն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային  խաղաղությունը: Բոլոր եռակողմ հանդիպումները, որ տեղի են ունենում, նույն օրակարգով են եղել»,- ասել է նա։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Նախնական տեղեկություններով՝ երկրների հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների սկզբնավորումը եղել է դեռևս Վազգեն Վեհափառ Հայրապետի օրոք, իսկ Գարեգին 2-րդ կաթողիկոսի օրոք սա 6-րդ հանդիպումն է:

Կարդացեք նաև

Back to top button