Հասարակություն

ԱԻՆ-ը զգուշացնում է

ԱԻՆ-ը զգուշացնում է. օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը կգրանցվի +34-+35 աստիճան տաքություն:

Կարդացեք նաև

Back to top button