
ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Այսօր 08:03-ին վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 77 փրկարար:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախօրեին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: Աշխատանքներում ներգրավված է եղել 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:




