Սպորտ

Հայաստանը 5 մեդալ է նվաճել Կլիչկո եղբայների անվան մրցաշարում

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում անցկացված Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:

Հաղթող է դարձլ 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ: 

Կարդացեք նաև

Back to top button