
ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել. տեղեկությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում զոհ կա»,-ասել է նա։
Թե ինչի հետևանքով է մահացել զինծառայողը, Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ ասելով, որ առաջիկայում կլինեն պաշտոնական տվյալներ:




