
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հրդեհ է բռնկվել: Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է, երկրի ամենամեծ ազգային պարկերից մեկն է, ներառում է 6 վարչական շրջան, ձգվում է Բորժոմ առողջարանային քաղաքից մինչև Խարագաուլի քաղաք։
Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհը բռկնվել է օգոստոսի 20-ի օրվա երկրորդ կեսին, Դաբա գյուղի մերձակայքից: Հրդեհը տարածվել է 5 հազար խմ:
Դեպքի վայրում մոբիլիզացվել են ավելի քան 100 փրկարարական-հրշեջ ջոկատներ: Դեպքի վայր են ժամանել նաև բնապահպանության նախարարության անտառային տնտեսության ազգային գործակալության ներկայացուցիչներ, ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ինքնաթիռները:
Հրշեջի համար որոշ տարածքներ անհասանելի են: ՆԳՆ-ն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով, այն է’ գույքը ոչնչացնելը:




