

Թեղուտի հանքավայրի պոչամբարի հետևանքով Շնող գյուղի բնակիչների համար առաջացել են լուրջ խնդիրներ, գետի ջուրը և օդը աղտոտված են, այգիներն՝ անպտուղ: Եթե հանքի շահագործումը նման ձևով շարունակվի, Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն կարող ունենալ, ահազանգել է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Բնապահպանը նաև հայտնել է, որ Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, ինչը նոր վնասներ կհասցնի շրջակա բնակավայրերին ու կենդանական աշխարհին:
Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ շահագործող ընկերությունը ոչ միայն իր խոստումը չի կատարել, այլև խախտել է բնության բոլոր կանոնները, ահազանգում է Հակոբ Սանասարյանը:
Հակոբ Սանասարյանը հայտնեց, որ գյուղացիները նույնիսկ տեսանկարահանել են, թե ինչպես է պոչանքը լցվում Շնող գետը, որտեղ բազմազան կենդանական աշխարհ կար:
Այս ամենի հետևանքով, ի դեպ, ոչ միայն կենդանական աշխարհն է տուժել, այլև մեծ վտանգ է սպառնում տեղի բնակիչների կյանքին ու առողջությանը: Բնապահպանը հայտնեց, որ Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, որին կտրականապես դեմ են գյուղացիները: Օգոստոսի 24-ին Շնող գյուղում հանքարդյունաբերող ընկերությունը հերթական հանրային լսումներն է անցկացնելու։




