Հասարակություն

Երբ այցելում ես բժիշկի ու վերադառնում ես նոր հիվանդությամբ

«Ռադիոլուր»-ի ստացած  հերթական ահազանգը առողջապահության ոլորտից է: Ելենա Բաղադասարյանը մեր թղթակցին պատմել է, թե ինչպես է բուժզննման նպատակով  բուժհաստատություն այցելել ու վերադարձել  նոր հիվանդությամբ: Պատճառը  ջրծաղիկով  հիվանդ մեկ այլ այցելուն էր: Վարակիչ հիվանդություններով տառապող անձանց ընդունելիս կան հստակ նորմեր, որոնց պետք է հետևեն ինչպես բուժհաստատության ներկայացուցիչները, այնպես էլ հիվանդները: Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հանրությանը հորդորել է նման կասկածների դեպքում չգնալ հիվանդանոց, այլ  հրավիրել ընտանեկան բժշկին և տեղում  բժշկական օգնություն ստանալ:

Երբ Ելենա Բաղդասարյանը դստեր հետ գնում էր հիվանդանոց աղջկա հերթական հետազոտության համար , պատկերացում անգամ չուներ, որ  հիվանդանոցից տուն կվերադառնա՝  բոլորովին նոր հիվանդություն ձեռք բերած: Կասկածները հիմնավորելու նպատակով «Ռադիոլուր»-ի ունկնդիրը մանրամասներ ներկայացրեց:

Ելենայի խոսքով՝  աղջիկը նման վարակով հանգիստ շրջում էր հիվանդանոցում, իսկ բուժանձնակազմից  ոչ ոք չէր էլ փորձում մեկուսացնել նրան և դա այն դեպքում, երբ ջրծաղիկը  տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Բուժաշխատողների անտարբերությունն էլ ավելի է բարկացրել զրուցակցիս և նա պահանջել է անհապաղ մեկուսացնել ջրծաղիկով հիվանդին:

Բուժհաստատության աշխատակիցների անտարբերությունից բարկացած կինն իհարկե պատրաստվում է իր բողոքն ու մտահոգությունը ներկայացնել առողջապահության նախարարությանը: Մինչ այդ սակայն պետք է մտածի իր երեխաների առողջության մասին:

Թե ինչ նորմեր պետք է հաշվի առնվեն վարակիչ հիվանդություններով տառապող անձանց ընդունելիս, հետաքրքրվեցինք Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից:

Հաշվի առնելով մարդկային գործոնը՝ Լիանա Թորոսյանը չի բացառում, որ կարող են լինեն նաև թերացումներ: Իհարկե մեր ունկնդիր Ելենա Բաղդասարյանի ահազանգին Լիանա Թորոսյանը չի կարող հստակ գնահատական տալ: Մասնագետը  չի կարող  միանշանակ փաստել, որ ջրծաղիկով հիվանդ անձը վարակի փոխանցման  փուլում է եղել: Եթե այնուամենայնիվ վարակի փոխանցման ռիսկ կա, նախատեսվա՞ծ են արդոք պատասխանատվության մեխանիզիմներ: «Ռադիոլուր»-ի հարցին Լիանա Թորոսյանը դրական պատասխան տվեց,  միայն թե պատասխանատվության ենթարկելն  արդեն իրենց տիրույթում չէ:

 

Կարդացեք նաև

Back to top button