
Այսօր Քանաքեռի հատուկ նշանակության N զորամասում բացվել է զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի կիսանդրին։ Այսօր լրացել է Աշոտի ծննդյան 45 տարին։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել Աշոտի ծնողները, հարազատներն ու զինակիցները։ Կիսանդրու հեղինակը Վիլյամ Պետրոսյանն է։
Աշոտ Չախոյանը Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի և մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանի որդին է: Մեր գործընկերը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր քաջազունների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով սեփական վիշտը։ Նրա որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:




