
Հրշեջ ծառայությանը և փրկարարներին հաջողվել է տեղայնացնել Մտացմինդա այգում բռնկված հրդեհը՝ հայտնում է «Sputnik Грузия»-ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
Թբիլիսիում երեկ Մտացմինդա լեռան վրա անտառային տարածքում հրդեհ էր բռնկվել և արագ տարածվել ընդհուպ մինչև Մտացմինդայի պուրակի ատրակցիոնները։ Մարդիկ տարհանվել էին Մտացմինդայի ողջ շրջանից:




