Հասարակություն

Երկշաբաթյա հանգիստն անհրաժեշտություն է. որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր համաքաղաքացիները

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Ամռան վերջին ամիսն է, նաև հանգստի ամենաթեժ շրջանը: Ամռան տապը բոլորին ստիպում է մտածել հանգստի մասին: Ինչպես են հանգստանում հայաստանցիները, ուր են նախընտրում գնալ և ի՞նչ պայմաններ են առաջարկում զբոսաշրջային գործակալությունները:

Ամռան վերջին ամիսն է, սակայն հանգստանալու համար դեռ ուշ չէ: Ծովային հանգիստն ինչպես ամեն տարի, այս տարի ևս շարունակում  է մնալ հայաստանցիների համար հանգստի ամենապահանջված տարբերակը՝ կոնկրետ ուղղություններն արդեն կախված են ֆինանսական հնարավորություններից:

Եվրոպական  երկրներում ծովափնյա հանգիստն  ավելի թանկ է, իսկ հարևան երկրում՝ Վրաստանում  գներն ավելի մատչելի են: «Դիսքավըրի Թրեվլ» տուրիստական ընկերության մենեջեր  Հասմիկ Լևոնյանը թվարկում է հայաստանցիների նախընտրելի հանգստյան ուղղությունները: Դրանք մեծ մասամբ չեն փոխվել:

Որպես կանոն Հայաստանում հանգստանալու տարբերակը նախընտրությունների շարքում ամենավերջինն է: «Արմենիա Թրեվլ» տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանը պատճառը ծովի բացակայությունն է համարում: Ասում է՝ գնային առումով միջին եկամուտ ունեցող քաղաքացին հնարավորություն ունի իր հանգիստը կազմակերպել նաև Հայաստանում.

Գները թանկ են Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար՝  հակառակն է ասում «Դիսքավըրի Թրեվլ» տուրիստական ընկերության մենեջեր  Հասմիկ Լևոնյանը:

Մարդիկ չգիտեն մատչելի փաթեթների մասին, որովհետև դրանք քիչ են գովազդվում, պնդում է Գրիգորյանը: Հայաստանի քաղաքացիները շարունակում են մեկնել արտերկիր՝ նախընտրելով իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս:  Դրանում համոզվեցինք՝ փոքրիկ հարցում կատարելով Երևանի փողոցներում:

Հայաստանում հանգստանալ ցանակցող հայաստանցուն և  արտասահմանցի զբոսածրջիկին առաջարկվում են գրեթե նույն փաթեթները:

Մեկշաբաթյա տուր-փաթեթը՝ 3 անգամյա սնունդով, օտարերկրացու համար արժի միջինը 1000 եվրո, իսկ հայաստանցու համար այդ նույն փաթեթն ընդամենը 10 տոկոսով՝ 100 եվրոյով էժան է:

Հայկ Գրիգորյանը նշում է այս թվերը, և միաժամանակ պնդում, որ որ գնային տարբերությունը զգալի է:

Աշխատանքային տարին պետք է ամփոփել գոնե երկշաբաթյա հանգստով, հորդորում է հոգեբան Քրիստինե Ավետիսյանը: Անհատն ինքն է որոշում իրեն հարմար հանգստի լավագույն տարբերակը, միայն պետք է դա կազմակերպելու ճիշտ ձևն իմանալ, ասում է հոգեբանը: Մեզանում պակասում է հանգստի մշակույթը և չհանգստանալը բարձր գներից բացի պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

Հայաստանում, թե Հայաստանից դուրս, անհրաժեշտ է հանգստանալ՝ ավելի արդյունավետ աշխատելու համար: Տարբերակները հանգստացողն է ընտրում, ասում է հոգեբանը:

 

Կարդացեք նաև

Back to top button