Հասարակություն

Ոչնչացվում է Էրիմեթի (պատմական Արտամետի) հայկական գերեզմանոցը

Վանի նահանգի Արտամետ` ներկայիս Էրիմեթ բնակավայրում, Արշիլ Գորկու ծննդավայր Դիքայա գյուղում, հայկական գերեզմանների տարածքում հանրային զուգարաններ են կառուցվում: Գերեզմանատունը լճի ափին է,  հաճախ կենցաղային կարիքների համար փորձում են օգտագործել հայկական գերեզմանատունը: Ահազանգը  հնչեցնում է «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:  Նա նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից։

Արագած Ախոյանը հիշում է` մի այլ բնակավայրում իրենք տարիներ առաջ տեսել են հայկական գերեզմանատուն, որն եղել է անմխիթար վիճակում: Ինքն անձամբ տեղացիներին եւ գյուղապետին զգուշացրել է, որ այս ամենի տերը  մենք  են ու երբ տարիներ հետո այցելել է  նույն բնակավայր՝ խաչքարերը  եղել են տեղում, գերեզմանները՝ անվնաս։ Արագած Ախոյանը վստահ, որ եթե իր ընկերները, այս դեպքում Դիարբեքիրի, Ատամետի, Սուրի ու Վանի քաղաքապետերը  բանտարկված չլինեին, ապա նման վայրագություն թույլ չէին տա։ Սակայն այս անգամ, ասում է Ախոյանը, նկատել է մի բան, որ նախկինում այդքան ցցուն չէր։ Օրինակ՝ Դիարբեքիրում հայ համայնքը շեշտված հայտարարում է արդեն   իր ինքնության մասին։ Ըստ նրա՝ սկսվել է հրաշալի մի շարժում, որտեղ հայ լինելը դարձել է արժանապատվության խնդիր, հայ լինելն այլևս ամոթ չէ, վտանգավոր չէ։

Նշենք, որ Վանի հայկականի համայնքը դատական գործընթաց է սկսել Մուշի գերեզմանատան համար, որտեղ նաև  Գեւորգ Չավուշի շիրիմն է։ Այն 8000 քառակուսի մետր տարածքի վրա է։ Քրիստոնյաները պայքարում են, որ այս գերեզմանատանը հուղարկավորելու իրավունք ստանան։

Կարդացեք նաև

Back to top button