

Շիրակի մարզում տարվա առաջին կիսամյակում կատարված հանցագործություններն ու բացահայտված դեպքերն է ամփոփել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մարզում աճել են աղմկահարույց հանցագործությունները, կրակոցներն ու խուլիգանությունները: Արձանագրվել է 632 դեպք, նախորդ տարվա ցուցանիշը 544 է: Դատախազը նաև վստահեցրել է, որ բացահայտման դեպքերն էլ են աճ գրանցել:




