
Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ՝ տեղեկանում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ, 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:
Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները:




