

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը շղթայական ռեակցիայով կազդի նաև Հայաստանի վրա, բայց ոչ միտումնավոր: Մոսկվան տնտեսական վատ պայմաններում կսկսի պաշտպանել առաջին հերթին իր քաղաքացիներին ու անտեսել թեկուզ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, ինչի հետևանքով հայերն ու Հայաստանը կտուժեն` կարծում են քաղաքագետներն ու տնտեսագետները:
«Այս օրինագիծն առաջին հերթին հարվածում է էներգետիկ ոլորտին, արտաքին քաղաքականությունը պարզապես պատրվակ է և ոչ գլխավոր պատճառը: Եթե նայենք օրինագիծն, դրա հիմնական մասերն առնչվում են էներգետիկային, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք -2»-ին է: Այս օրինագիծը ոչ միայն Ռուսաստանին է հարվածում, այլ գերմանական ընկերությանը, որն այդ նախագծի վրա ներդրել է 1 մլդ. : Այդ օրինագծով ամերիկացիները նաև իրենց սեփական այն կորպորացիաներին են հարվածում, որոնք արդեն ՌԴ-ի հետ միասին մասնակցում են որոշակի նախագծերի իրագործմանը»:
Ստացվում է՝ ԱՄՆ- ն այս օրինագծով պատժում է նաև Բեռլինին, որն իրեն Մոսկվայի հակառակորդ հայտարարելով՝ նույն Ռուսաստանի հետ տնտեսական շահերից ելնելով «Հյուսիսային հոսք-2»- ն է փորձում իրագործել ու գազ ստանալ Ռուսաստանից:
Արեգ Գալստյանի դիտարկմամբ՝ ամերիկյան գազը Եվրոպայի համար մի քանի անգամ ավելի թանկ է, քան՝ ռուսականը: Բայց Ամերիկան Եվրոպային ասում է, որ պետք է հանուն ընդհանուր գործընկերության զիջումների գնա: Եվրոպան այսօր սկսում է մի քանի լարերի վրա խաղալ:
Նման պայմաններում ի՞նչ պետք է անի ԱՄՆ։ Բնականաբար՝ իր շահերն առաջ տանի՝ նկատեց փորձագետը:
Որքան սրվեն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները, այնքան դա կազդի Երևանի վրա՝ համոզված է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Հայաստանի տնտեսության վրա դա ազդեցություն կունենա, քանի որ Մոսկվայի վրա ճնշումները տնտեսական վատ վիճակի մեջ կդնի այդ երկրին ու, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, անշուշտ կզգա դրա ազդեցությունը: Ինչպե՞ս։
Ռուսաստանը կսկսի պաշտպանել իր շուկան իր արտադրողին ու այդ գործընթացն արդեն սկսվել է, ու վատ է անդրադառնում Հայաստանի ու հայերի վրա:
«Վարորդական վկայականների հայ վարորդների փոխարեն պաշտպանեց դրանով ռուս վարորդներին: Ակցիզների գինը բարձրացրեց, ու պաշտպանեց իր արտադրողին: Դա մարտահրավեր է հայերի ու Հայաստանի վրա: Բագրատաշենի գյուղացին չի կարող 5 կգ ավելի մթերք դուրս բերել, դա ևս հարված է: Ու գյուղացին չի կարող մանր բիզնեսով զբաղվող իր ընտանիքը պահել»:
Նման որոշումները դեռ կբազմապատկվեն ու այդպիսով կհարվածեն Հայաստանին ու հայերին՝ համոզված է քաղաքագետը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ այսօրվա իրավիճակը շատ պատկերավոր այսպես ներկայացրեց.
«Եթե մեկը ավելացնում է հարկերը սահմանին, մյուսն էլ է բարձրացնում, եթե մեկը ապտակում է, մյուսն ավելի ուժեղ է ապտակում ու սկսվում է կռիվ»:
ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում մեծ դժվարություններ կունենան հատկապես միգրանտները: Տնտեսական դժվարությունների պարագայում առաջինը, որպես կանոն, նրանք են զրկվում աշխատանքից և գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մեծ թվով հայազգի միգրանտներ են աշխատում՝ հիշեցրեց տնտեսագետը:




