Սպորտ

Ալաբինոյում հայ տանկիստները եզրագծին հասել են երկրորդը

լուսանկարը՝ «Սպուտնիկի»

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տանկային բիաթլոնի մրցույթում կիրակի օրը Հայաստանի տանկիստները եզրագծին հասել են երկրորդը։ Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի եւ Նիկարագուայի տանկիստները։ Առաջինը վերջնագծին հասել է Հնդկաստանի թիմը՝ հայտնում է «Սպուտնիկը»։

Հայաստանի զինված ուժերը մրցույթում ներկայացնում է կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանի թիմը։ Այն կազմված է պարտադիր  զինծառայողներից։

Այս մրցումների արդյունքում են որոշվելու կիսաեզրափակիչի անցնող թիմերը։

Կարդացեք նաև

Back to top button