
Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հուլիսի 31-ին արևմտյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամի` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ Հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





