Հասարակություն

Համապետական շաբաթօրյակ՝ Հայաստանում (լուսանկարներ)

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվել է համապետական շաբաթօրյակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում վաղ առավոտից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները:

Համապետական շաբաթօրյակին մասնակցում է մարզերի և մայրաքաղաքի շուրջ 80 հազար քաղաքացի,  նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր: Աշխատանքների կազմակերպման նպատակով  ներգրավվել են 1342 մեքենա մեխանիզմներ: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել են շաբաթօրյակի քարտեզներ՝ ըստ համայնքների, սահմանազատվել  մաքրման ենթակա տարածքները:

 

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում այսօր տեխնիկական աջակցություն են ապահովել նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները, այդ թվում նաև՝ կուտակված աղբն աղբավայրեր տեղափոխելու գործում:

Կարդացեք նաև

Back to top button