

Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցու, մասնավորապես Արամ սրբազան Աթեշյանի գործունեության շուրջ տեղի ունեցող զարգացումները հայաստանաբնակներիս հասանելի են լինում հիմնականում տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ։ Սակայն այս անգամ «Ռադիոլուր» -ին հնարավորություն ընձեռնվեց հենց Պոլսում զրուցել ու լսել Արամ Աթեշյանի տեսակետը՝ իրեն ուղղված մեղադրանքների շուրջ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սարգիս Հացպանյանին զայրացել են «Ռոդիոլուր»-ի հարցադրումները:
Վաղը Պոլսի պատրիարքարանում տեղի է ունենալու եկեղեցական ժողով, որի ընթացքում հոգեւոր հայրերը պետք է պահանջեն Արամ սրբազանից տեղապահ Գարեգին սրբազանին հանձնել մինչ օրս իր մոտ պահվող պատրիարքարանի կնիքը, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվություն 9 տարիների ընթացքում կատարված ծախսերի շուրջ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշել է, որ մինչ օրս Արամ Աթեշյանը չի փոխանցում կնիքը, որի իրավունքը չունի: Հուլիսի 22-ին Պոլսում մեզ հնարավորություն էր ընձեռնվել լսել նաեւ Արամ Սրբազանին, ով պնդում է, որ դեռ իրավաբանորեն շարունակում է պաշտոնավարել, որն իրեն արտոնել է Թուրքիայի իշխանությունը: Իրավունք ունի՞, թե՞ ոչ արտոնել պաշտոնավարել. հարցին «Ռադիոլուր»-ը բազմիցս անդրադարձել է, խնդիրն այստեղ այլ է՝ Սարգիս Հացպանյանի ու Արամ Սրբազանի տեսակետները հակադիր են.
Երկու հակադիր հիմնավորում, որը, ի դեպ, եւ շարունակում է տարբեր կերպ մեկնաբանվել՝ հղում անելով կրոնական եւ արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրության կետերին: Ու մինչ վաղը տեղի կունենա եկեղեցական ժողովը եւ հայտնի կդառնան դրա արդյունքները՝ վերադառնանք երկուստեք մեղադրանքներին: Ինչո՞ւ են միմյանց անունը լսելուց անգամ զայրանում Սարգիս Հացպանյանն ու Արամ Աթեշյանը։ Մենք ի զօրու չենք հասկանալու։ Արամ սրբազանը իր պաշտոնավարման 9 տարիները գնահատում է ի նպաստ համայնքի:
Փորձագետը Աթեշյանի խոսքերը ստահոդ է համարում:
Ինչեւէ՝ մինչ այս հիմնականում Աթեշյանի շուրջ զարգացումներին «Ռադիոլուրն» անդրադարձել է մի կողմից Հացպանյանի, մյուս կողմից՝ պոլսահայ լրագրողների կարծիքներին հիման վրա։ Առաջին անգամ լսել է նաեւ այդ մեղադրանքների հիմնական հասցեատիրոջը՝ Արամ Աթեշյանին եւ զարմանալի է, որ տարածաշրջանային փորձագետը մեղադրում է լրտվամիջոցին՝ Աթեշյանի կարծիքը լսելու համար։




