Հասարակություն

Ջրահեղձման դեպք՝ Կառնուտում


Երեկ Վարդավառի տոնը դժբախտ պատահարով է ավարտվել Շիրակի մարզի Կառնուտ գյուղում: Կառնուտի հովիվը՝ 36 ամյա Կարեն Գևորգյանին, վերջին անգամ տեսել էին Կառնուտի ջրամբարի տարածքում, որից հետո նրա մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցել: Միայն այսօր կեսօրին են ջրասուզակները գտել խեղդվածի մարմինը: Չնայած զգուշացումներին, ջրահեղձության դեպքեր ամեն տարի են գրանցվում Ախուրյան գետի Մարմաշենի հատվածում, Կառնուտի, Վարդաքարի, Մաիսյանի և այլ  Ջրամբարներում։ Շիրակում շոգից թարմանալու կամ զվարճանալու համար հաճախ են կյանքով հատուցում։

Կարդացեք նաև

Back to top button