ԿարևորՔաղաքական

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ-ի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ երկու երկրների զինված ուժերի միացյալ խմբավորման մասին Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ միավորված զորախմբավորման մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը:

«Միացյալ զորախումբը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար»,- ասված է փաստաթղթի բացատրական նյութերում:

Միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Նշվում է, որ միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

Նկարը՝ Ռիա-Նովոստիի

Back to top button